Բավ է պառակտվել
12-05-2020 12:54

Ռուսաստանը աշխարհում երկրորդ տեղում է` կորոնավիրուսով հիվանդների թվով

Գործառնական շտաբի թարմացված տվյալների համաձայն, Ռուսաստանը հայտնվել է աշխարհում երկրորդ տեղում կորոնավիրուսով վարակվածների թվով՝ շրջանցելով Մեծ Բրիտանիային և Իսպանիային: Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով, այդ երկրներում կորոնավիրուսը հայտնաբերվել է համապատասխանաբար 224 332 և 227 436 մարդու մոտ:

Ավելի մեծ թվով վարակված կա միայն Միացյալ Նահանգներում. Այնտեղ բժիշկները ավելի քան 1,3 միլիոն դեպք են հայտնաբերել:

Կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 232,243 մարդու։

Վերջին օրվա ընթացքում բացահայտվել է հիվանդության 10.899 նոր դեպք: Ակտիվ դեպքերի, այսինքն՝ բուժումը շարունակող մարդկանց թիվը հասել է 186.615-ի, COVID-19- ի նոր դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Մոսկվայում, մեկ օրում՝ 5392 դեպք: Ընդհանուր առմամբ, Մոսկվայում արձանագրվել է կորոնավիրուսի 121.301 դեպք, 100.480 մարդ շարունակում է բուժումը: Համաճարակը սկսվելուց ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 2116 հիվանդ, որոնցից 107-ը ՝ վերջին օրվա ընթացքում: