Բավ է պառակտվել
03-07-2020 15:10

Ռուսաստանը սկսել է կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի արտահանումը

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ), Ռուսաստանի Դաշնության սուվերեն հիմնադրամը և “ՔիմՌառ” (ХимРар) ընկերությունների խումբը հայտարարել են հունիսին հակակորոնավիրուսույանին “Ավիֆավիր” դեղամիջոցի առաջին 100 հազ․ չափաբաժնի արտադրության մասին, ինչը զգալիորեն գերազանցում է պլանային 60 հազարը։

Հունիսին դեղամիջոցը կմատակարարվի Ռուսաստանի 35 մարզ և Բելառուսի Հանրապետություն։ Մոտ ժամանակներս “Ավիֆավիր”-ը կմատակարարվի նաև Ղազախստանի Հանրապետություն, ինչի շուրջ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ։ Նախատեսվում է մեկ ամսում արտադրել 100 հազարից ավել չափաբաժին։

ՌՈւՆՀ համատեղ ձեռնարկությունը և “ՔիմՌառ” ԸԽ-ն երեք անգամ մեծացրել են արտադրական հզորությունները՝ հասցնելով ամսական 300 հազարի, ինչը թույլ կտա ապահովել ոչ միայն ներքին պահանջարկն, այլև սկսել “Ավիֆավիր”-ի արտահանումը միջազգային շուկա։

Մայիսի 29-ին “Ավիֆավիր” դեղամիջոցը ստացել է ՌԴ առողջապահության նախարարության գրանցման վկայագիրը և դարձել է աշխարհում առաջին՝ “Ֆավիպիրավիր” ակտիվ ազդող նյութը պարունակող դեղամիջոցը, իսկ հունիսի 3-ին ներառվել է նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման, ախտորոշման և բուժման վերջին՝ 7-րդ մեթոդական ուղեցույցում։

Կլինիկական հետազոտությունների ընթացքում ապացուցվել է “Ավիֆավիր”-ի արդյունավետությունն, այն արգելափակում է կորոնավիրուսի բազմացման մեխանիզմները։

ՌՈւՆՀ -ն և “ՔիմՌառ”-ը նշել են, որ դեղը մեծ պահանջարկ ունի արտասահամանում։ Մասնավորապես, բանակցություններ են ընթանում “Ավիֆավիր”-ը Լատինական Ամերիկա մատակարարելու շուրջ։ Հետաքրքրվածություն են ցուցաբերել նաև ԱՊՀ, Մերձավոր Արևելքի և աշխարհի այլ երկրներ։

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ “Ավիֆավիր”- ն աշխարհում արդյունավետ հակակոռնավիրուսային դեղերից մեկն է և ցուցաբերում է ավելի լավ արդյունքներ, քան մրցակիցներն, այդ թվում՝ ամերիկյան Gilead Sciences ընկերության “Ռեմդեսիվիր”-ը։ Հաշվի առնելով ԱՄՆ իշխանությունների որոշումը՝ ձեռք բերել առաջիկա ամիսներին արտադրված “Ռեմդեսիվիր”- ի գրեթե 100% -ն, ինչպես նաև համաշխարհային շուկայում արդյունավետ դեղամիջոցների դեֆիցիտը, Ռուսաստանը պատրաստ է օգնության ձեռք մեկնել այլ երկրներին կորոնավիրուսի դեմ պայքարում և սկսել “ Ավիֆավիր”-ի արտասահմանյան առաքումները: Ռուսական դեղամիջոցը մի քանի անգամ ավելի էժան է, բացի այդ, այն ավելի հեշտ է ընդունել, քանի որ արտադրվում է հաբի տեսքով՝ թույլ տալով սկսել բուժումը կորոնավիորւսով վարակվելու վաղ փուլում։ Ավելի քան 50 երկիր արդեն հետաքրքրություն է հայտնել դեղի նկատմամբ: ՌՈւՆՀ-ն և “ՔիմՌառ”- ը մտադիր են առաջիկա ամիսներին ընդլայնել “Ավիֆավիր”-ի արտադրությունը և արտահանման աշխարհագրությունը"։