Բավ է պառակտվել
19-02-2021 14:53

Հայաստանում ՌԴ դիվանագետները Գյումրիի ռազմաբազայում պատվաստվել են «Սպուտնիկ V»-ով

Ռուսաստանի Դաշնության դիվանագետները նույնպես պատվաստվում են կորոնավիրուսից, Հայաստանի պարագայում դա տեղի է ունեցել Գյումրիի 102-րդ ռուսական բազայում:

Հայաստանում ռուս դիվանագետներին հնարավորություն է տրվել պատվաստվել «Սպուտնիկ V»-ով երկրում տեղակայված ռազմաբազայում՝ ռուս զինվորականների հետ միասին, հաղորդել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Մեր դեսպանատները հավաքել են իրենց տեղակայման երկրների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, փոխանցել այն կենտրոնին: Կենտրոնն այժմ ուսումնասիրում է, թե ինչպես կարելի է պատվաստումների աշխատանքները կազմակերպել յուրաքանչյուր կետում: Օրինակ՝ Հայաստանում մեր դիվանագետները հնարավորություն ունեցան պատվաստվել մեր զինվորականների հետ՝ ռազմաբազայում», - ասել է Զախարովան «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդաշարի եթերում:

Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ համաձայն 1995-ի միջպետական պայմանագրի, տեղակայված է ռուսական ռազմաբազա: 2010 թ.-ին փաստաթղթում կատարվեցին փոփոխություններ, որոնց համաձայն տեղակայման ժամկետը երկարացձգվեց սկզբնական 25 տարուց մինչև 49 տարի, մինչև 2044 թվականը:
«Սպուտնիկ V»-ը պետական կարգավորող մարմիններ հավանությունների քանակով կորոնավիրուսի դեմ լավագույն երեք պատվաստանյութերից մեկն է աշխարհում:

«Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումն արդեն հաստատվել է 30 երկրներում, այդ թվում ՝ Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրանում, Գվինեայի Հանրապետությունում, Թունիսում, Հայաստանում, Մեքսիկայում, Նիկարագուայում, Սերբական Հանրապետությունում (էնտիտետ Բոսնիայի և Հերցեգովինայի տարածքում), Լիբանանում, Մյանմարում, Պակիստանում, Մոնղոլիայում, Բահրեյնում, Չեռնոգորիայում, Սենթ Վինսենթ և Գրենադիններում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Գաբոնում, Սան Մարինոյում: