Բավ է պառակտվել
03-09-2019 14:37

Մանկական քաղցկեղի կենտրոնի ղեկավարն ընդհատել է առողջապահության նախարարի ասուլիսը

Մանկական ուռուցքաբան, Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար և ուռուցքաբանության գծով նախարարի նախկին տեղակալ Գևորգ Թամամյանը հանպատրաստից մամլո ասուլիս է անցկացրել երեքշաբթի, որի ժամանակ կոշտ քննադատել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի աշխատանքը։

Նախարար Թորոսյանի մամլո ասուլիսի ժամանակ, որտեղ գերատեսչության ղեկավարը ներկայացնում էր լրագրողներին հետագա ծրագրերը, Մանկական քաղցկեղի կենտրոնի ղեկավարը փորձել է նրան մի քանի հարց ուղղել։ Սակայն նախարարը Թամամյանին խոսք չի տվել, ավելին՝ մամլո քարտուղարի հետ հապշտապ լքել է դահլիճը։

Թամամյանը զբաղեցրել է ազատված տեղն ու շարունակել ասուլիսը։ Նա լրագրողներին հայտնել է, որ շատ հարցեր ունի նախարարին տալու և նշել դրանք։
Մասնավորապես, Թամամյանը անդրադարձել է նախարարի կոչին՝ հերթագրել քաղցկեղով հիվանդներին։ Նա նաև մեկնաբանել է նախօրեին նախարարության կայացրած որոշումը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանին աշխատանքից ազատելու մասին։ Նրա խոսքով, կենտրոնում անցկացված ստուգումները ցույց են տվել, որ վերջինիս կողմից չարաշահումներ չեն եղել։

Թամամյանը մեղադրել է Թորոսյանին ճառագայթային բժշկության ռազմավարական նշանակության ոլորտն ամբողջությամբ օտարերկրյա ներդնողին հանձնելու մեջ, անդրադարձել է պետպատվերի բաշխմանը։

“Ի՞նչ չափորոշիչներով եք առաջնորդվել։ Ինչպե՞ս եղավ, որ ձեր կնոջ ղեկավարած կենտրոնի պետպատվերը, որ մատուցում է միայն ՄՌՏ և ԿՏ ծառայություններ, կրկնապատկեցիք: Ինչո՞ւ մասնավոր կենտրոնի պետպատվերն ավելացրեցիք 1 մլրդ դրամով՝ սարքելով 2,7 մլրդ: Մինչդեռ ամբողջ Հայաստանի ուռուցքաբանության պետպատվերը 1 մլրդ-ի չի հասնում”,- հարցրել է Թամամյանը։

Ըստ նրա, ինքն այս հարցերը բազմիցս բարձրաձայնել է նախարարությունում, սակայն ոչ մի հոդաբաշխ պատասխան չի ստացել։

Կենտրոնի ղեկավարը նաև հիշեցրել է, որ փետրվարին Հայաստանում անցել է մանկական ուռուցքաբանության միջազգային համաժողովը, որին մասնակցել է 40 երկիր, և որին նախարարը չի մասնակցել։

Թամամյանը քննադատել է, նախարարի՝ իր կարծիքով աբսուրդ որոշումն առողջապահության դեղագործական գործակալության փորձագիտական բաժնի խորհրդում դեղորայքի արտադրղներին և ներկրողներին ընդգրկելու մասին։

“Դեղորայքի արտադրողներն ու ներկրողները թույլ կտան ներկրել կամ արտադրել դեղորայք։ Սա նույնն է, ինչ օլիգարխներին հարկային մարմիներիի ղեկավար նշանակելը։”,-ասել է բժիշկը։

Թամամյանը մեջբերել է նախարարության բարձրագույն էշելոնի ներկայացուցիչների խոսքերը․ “Նախարաությունում տիրում է բացարձակ բարդակ, ոչ ոք ոչնչից տեղյակ չի լինում”:

Ավարտին նա հայտնել է, որ դեռևս շատ հարցեր ունի նախարարին տալու, դա 12 կետից ցուցակ է։

Հարցին, արդյո՞ք այդ կետերն են պատճառ հանդիսացել նախարարի խորհրդականի պաշտոնից հրաժարվելու համար, Թամամյանը պատասխանել է, որ պատճառներն, իրականում, ավելի շատ են։

Օգոստոսի 20-ին իր ֆեյսբուքյան էջում Թամամյանը գրել էր, որ ալևս չի համարում իրեն Թորոսյանի օգնականն ուռուցքաբանության գծով։ Նա նշել է, որ այդ որոշումն ընդունելու պատճառները շատ են, և նախարարը տեղյակ է դրանցից, քանի որ վերջինիս բազմիցս ասվել է դրանց մասին։