Բավ է պառակտվել
20-06-2020 17:22

Սերբիայի մարդասիրական օգնությունը Հայաստանին

Արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող մոնիտոներ վիրահատական ու շնչառական դիմականեր պաշտպանիչ ակնոցներ, բժշկական պաշտպանիչ հանդերձանք։ Թվարկածներս Սերբիայից օգնություն եկած բժշկական պարագանների մի մասն է։ Այսօր Հայաստանի և Սերբիայի նախագահների պայմանավորվածության շնորհիվ Սերբայից Հայաստան ժամանեց մարդասիրական արդեն երկրորդ ինքնաթիռը։ Հայաստանի նախագահի օգնական Գևորգ Մելիքյանը Հայաստանի նախագահի անունից շնորհակալություն հայտնեց Սերբիայի նախագահին ու ժողովրդին օգնություն տրամադրելու համար։ Լրագրողներին էլ տեղեկացրեց, որ «ՀՀ Առողջապահության նախարարության կողմից էր կազմվել այն պարագաների ու սարքավորումների ցանկը, որի անհրաժեշտությունը ՀՀ–ն ունի։

 
Սերբիայի նախագահն ՀՀ նախագահի հետ հեռախոսազրույցում ինքն էր առաջարկել իր երկրի օգնությունը։ Հայաստանում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Ցվետկովիչ նկատում է, որ դեսպանությունը բոլորովին վերջերս է բացվել, իսկ սա մեր գերազանց հարաբերությունների ևս մեկ ապացույցն է ։
«Ուրախ եմ, որ այսօր՝ այդ հեռախոսազրույցից ընդամենը մի քանի շաբաթ հետո, կարող ենք արդյունքը տեսնել՝ որպես մարդասիրական աջակցություն, որը ժամանում է Հայաստան։ Սա իսկապես խոսում է նրանց պաշտոնական, ինչպես նաև անձնական հարաբերությունների մասին։Իսկ Սերբիայում մինչև վերջերս կորոնավիրուսի համավարակի խնդիրն իր պիկում էր և մենք ամբողջովին հասկանում ենք, թե ինչ է նշանակում պայքարել COVID-19-ի դեմ»։

Նախագահ Արմեն Սարգսյանի հեռախոսազրուցները այսքանով չեն սահմանափակվում,նա զրուցներ է ունեցել նաև այլ երկրների ղեկավարների հետ։Առաջիկայում տարբեր երկներից Հայաստան հասնող օգնությունը միայն բժշկական պարագաներով չեն սահմանափակվելու։

 

 

Արմինե Գևորգյան