Բավ է պառակտվել
12-08-2022 10:57

Վարքագծի վեց մոդել, որոնք խանգարում են երջանիկ լինելուն

Հոգեբանների տեսանկյունից վարքագծի այս այս վեց մոդելները հաճախ խանգարում են մարդկանց երջանիկ լինել։

Բողոքներ։ Անընդհատ նվնվոցն ու բողոքը բացասական էներգիա է ճառագում, որը հաճախ բացասաբար է անդրադառնում ոչ միայն ձեր ինքնազգացողության, այլ նաև ձեր շրջապատի վրա։ Չնայած կյանքի դժվարությունների մասին խոսելն օգնում է ազատվել անհանգստությունից՝ կարելի է անկատ ընկղմվել դրանց, ինչպես նաև ինքնախղճահարության մեջ, որը դրանք առաջացնում են։

Բարձր սպասելիքներ; Վիթխարի և հավակնոտ գաղափարները կարող են մոտիվացնել, բայց պետք է նաև հաշվի առնել, որ կյանքը երբեմն իր սեփական պալաններն է կազմում։ Կյանքում միշտ էլ հնարավոր են անհաջողություններ, կորուստներ, պետք է կարողանալ այս ամենին փիլիսոփայորեն վերաբերվել։ Հակառակ դեպքում իրականության և երազանքների ու պատկերացումների միջև անհամապատասխանությունը կարող է շատ ցավալի հարված լինել և խանգարել ձեզ երջանիկ լինելուն:

Ուրիշների հետ համեմատվելը։ Սոցիալական ցանցերի դարաշրջանում գրեթե անխուսափելի է համեմատել ձեր կյանքը ուրիշների կյանքի հետ: Բայց այս համեմատությունն արդարացի չէ, քանի որ յուրաքանչյուրի փորձը տարբեր է, և դուք երբեք չգիտեք, թե ինչի միջով է անցել դիմացինը ներկայիս դիրքին հասնելու ճանապարհին։ Բացի այդ, հաճախ ուրիշի իդեալական կյանքը ավելի շատ առերևույթ բան է, քան իրականություն:

Այստեղ և հիմա ապրելու անկարողությունը: Պետք չէ հրաժարվել ապագայի պլաններ կազմելու սովորությունից, սակայն աշխարհը փոփոխական է, և ծրագրերը միշտ չէ, որ իրականություն են դառնում։ Եթե ​​հասկանում եք, որ ներկա պահը միշտ կարևոր է ձեր կյանքում, ապա մեծ քայլ եք արել դեպի երջանկություն, շեշտում են հոգեբանները։

Սեփական անձի մասին նվաստացուցիչ կերպով խոսելը: Շատերն իրենց ամենակոշտ քննադատներն են։ Երկարաժամկետ հեռանկարում այս վարքագծի մոդելը կարող է մեծ սթրես առաջացնել և ձեզ դժբախտացնել: Ինքնաքննադատության և ինքնակերության փոխարեն ավելի հաճախ հարցրեք ինքներդ ձեզ. «Ի՞նչ կասեի ինձ, եթե լինեի իմ լավագույն ընկերը»:

Չափազանց քիչ երախտագիտություն: Հաճախ մարդիկ իրենց կյանքը գնահատելիս կենտրոնանում են այն ամենի վրա, ինչին դեռ չեն հասել կամ չեն սովորել: Մինչդեռ կյանքից ավելի գոհ լինելու համար պետք է ավելի հաճախ գնահատել այն, ինչ արդեն ունենք։ Ընդ որում, դրանք կարող են լինել շատ փոքր բաներ կամ նույնիսկ սովորական առօրյա իրավիճակներ, օրինակ՝ տաք անկողնում արթնանալը, ծորակում ջուր լինելը, կամ սառնարանում սնունդ ունենալը: Որքան հաճախ շնորհակալություն հայտնեք ճակատագրին ունեցածի համար, այնքան ավելի ուժեղ կլինի բարեկեցության զգացումը։