Բավ է պառակտվել
07-03-2020 15:24

COVID-19 կորոնավիրուսի ախտանիշները փոխվել են. գիտնականները ենթադրում են մուտացիա

Չինացի գիտնականները նկատել են, որ նոր կորոնավիրուսի բռնկման սկզբի համեմատ ներկայումս վարակի կլինիկական ախտանիշները փոխվել են:

Այսպես, Ուհան քաղաքում 89 հիվանդի դիտարկմամբ պարզվել է, որ ավելի ուշ հիվանդացածների մոտ հիվանդությունն այդքան ակնառու չի դրսևորվել:

Հիվանդներին բաժանել են երկու խմբի: Առաջին խմբում ներառվել է 31 մարդ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով հունվարի 16-ից 22-ը, իսկ երկրորդ խմբում՝ հունվարի 23-ից 29-ը հոսպիտալացված 58 հիվանդ:

Ընդ որում՝ հազը, սրտխառնոցը, լուծը և կրծքավանդակում ծանրությունը եղել է բոլոր հիվանդների մոտ։

“Այս ուսումնասիրության դիտարկումներից երևում է, որ վերջերս վարակված հիվանդների նախնական ախտանիշներն ավելի թաքնված են, և որ նոր կորոնավիրուսը կարող է աստիճանաբար վերափոխվել գրիպի նման վիրուսի”, - ասել են հետազոտողները:

Նրանք նախազգուշացրել են, որ այս ամենը վկայում է այն մասին, որ վիրուսը կարող է շատ երկար ժամանակ չդրսևորվել օրգանիզում: Բացի այդ, վիրուսը մուտացիայի է ենթարկվում, և դրա տարբեր ձևերի դրսևորումները տարբեր են։

Մարտի սկզբին ՉԺՀ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հրապարակել է վարակվածության 72,314 դեպքի ուսումնասիրության արդյունքները: Պարզվել է, որ երեխաներն ու դեռահասներն ամենհազվադեպն են հիվանդանում: 0-ից 19 տարեկաններին բաժին է ընկնում վարակվածների ընդհանուր թվի ընդամենը 1% -ը։

SARS-CoV-2 վիրուսը, որը հարուցում է COVID-19 հիվանդությունը սկսեց տարածվել Չինաստանում դեկտեմբերի վերջին: Մարտի 6-ի դրությամբ ամբողջ աշխարհում արդեն վարակվել է ավելի քան 100 հազար մարդ, մահացել է մոտ 3,5 հազարը: