Բավ է պառակտվել
06-12-2019 21:19

Ստեղծվել է քաղցկեղի ցանկացած բջիջ ոչնչացնող նոր վիրուս

Ավստրալական Իմուգեն կենսատեխնոլոգիական ընկերության (Аustralia biotech company Imugene) մասնագետներն, արդիականացնելով կովերի ծաղկի վիրուսը, ստեղծել են արհեստական վիրուս, որը ոչնչացնում է չարորակ ուռուցքների բջիջները, տեղեկացրել է “Կոմսոմոլսկայա պրավդա”-ն։

Ուռուցքների համար մահաբեր “կոնստրուկցիան” ստացել է CF33 անվանումը։ Մոտ ժամանակներս այն կփորձարկվի մարդկանց վրա։ Այս մասին հայտնել է, քաղցկեղաբան Յուման Ֆոնգն ԱՄՆ-ից (US cancer expert Professor Yuman Fong), ով մտադիր է վիրուսի ոչնչացնող ուժը փորձարկել Ավստրալիայում։

CF33-ով կվարակեն կրծքագեղձի, ստամոքսի, թոքերի, միզապարկի և մաշկի քաղցկեղով հիվանդներին՝ անմիջապես ուռուցքի մեջ ներարկելով վիրուսը։ Այնուհետև կզբաղվեն այն հիվանդներով, ովքեր տառապում են սարսափելի հիվանդության մի քանի տեսակով։

Պրոֆեսոր Ֆոնգը հաջողություն է ակնկալում։ Նրան ոգեշնչել են լաբորատոր փորձարկումների արդյունքները, որոնց ընթացքում վիրուսը ոչնչացրել է 60 տարբեր տիպի քաղցկեղի բջիջներ։ Իրականում այն ոչնչացրել է այն բոլոր բջիջները, որոնց վրա փորձարկվել է դրա ազդեցությունը: CF33- ը ազդել է նաև մկների վրա, այսինքն՝ բուժել է նրանց տարբեր տիպի քաղցկեղից։

Ի՞նչ ազդեցություն կունենա “կենսաբանական զենքը” մարդկանց վրա։ Միանշանակ պատասխան չկա։ Սակայն հակաուռուցքային վիրուսների ստեղծման գործում նախորդ ձեռբերումները հույս են ներշնչում։ Ֆոնգի գործընկերները վերջերս գենետիկորեն արդիականացրել են հերպեսի վիրուսը, ուղղելով այն մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի բջիջների ոչնչացմանը։ Միացյալ նահանգներում մրսածության վիրուսից ստացել են ուղեղի քաղցկեղի դեմ պայքարող վիրուս։ Երկուսն էլ այժմ փորձարկումներ են անցնում։ Ըստ լուրերի՝ որոշ հիվանդների մոտ հիվանդությունը հետընթաց է ապրում։

CF33-ի առանձնահատկությունն այն է, որ այս արդիականացված վիրուսը նախատեսված է քաղցկեղի ցանկացած բջիջ ոչնչացնելու համար: “Կպայթեցնեն դրանք ներսից”,- հայտնել է Daily Mail- ը:

Եթե փորձրկումները հաջող լինեն, ապա մարդկությունը կստանա քաղցկեղի դեմ երկար սպասված դեղամիջոցը:

Պրոֆեսորը բացատրում է, որ կովերի ծաղկի վիրուսը պատահականորեն չէ ընտրված CF33 ստեղծելու համար: Դեռևս 1922 թվականին բժիշկները նկատել են մի տարօրինակ առանձնահատկություն. կովերի ծաղկի հարուցիչի հիման վրա ստեղծված կատաղության դեմ պատվաստանյութ ստացած մարդկանց մոտ ուռուցքների աճը դանդաղել է։