Բավ է պառակտվել
07-07-2020 15:28

Բնակչության շրջանում կիրականացվի հակամարմիններով թեստավորում․նախարար

Պատվաստանյութի մշակումը եւ դեղորայքի մշակումը երկու տարբեր պրոցեսներ են, որոնք գուգահեռաբար ընթանում են աշխարհում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նխարար Արսեն Թորոսյանը:
«Մենք երկուսով էլ գործողություններ ենք իրականանացնում: Որպես օրինակ «Ռեմդեսիվիրի» խմբաքանակ ենք գնել, որը մոտավորապես 10 օրից Հայաստանում կլինի, ռուսական «աֆրիվավիրի» բանակցություններն ենք տանում, ինչպես նաեւ ճապոնական եւ ռուսական ֆավիպիվավիրի բնակցություններ ենք տանում:
Նախարարը հավելեց, որ այլ է իրավիճակը պատվաստանյութերի մասով. «Աշխարհում այս պահին մշակվում է մոտ 200 պատվաստանյութ, որոնցից մոտ 20-ը մեծ շանս ունենք դառնալու վերջնական պրոդուկտ: Փոխզիջումային մի իրավիճակ կա, եւ հանրային առողջապահության մասնագետները համարում են, որ պատվաստանյութ լինելու է: Այդ համոզումը շատ կարեւոր է, սկզբում այդ համոզումը չկար: Դրա համար արդեն երկրները քննարկում են ապագա պատվաստանյութի գնման հարցերը:
Նախարարը նշեց, որ «Մոդերնա» ընկերության պատվաստանյութը ամենահավանական պրոդուկտերից մեկն է: Կան ավելի խոշոր արտադրողների կողմից պատվաստանյութերը: Այդ ընկերությունների հետ բանակցությունները գնում են, բայց դրանք շատ նախնական են:
Անդրադառնալով «Մոդեռնա» ընկերության մշակած պատվաստանյութի վտանգավորություն վերաբերյալ որոշ շրջանակների տարածած հայտարարություններին նշեց, որ չի ուզում անդրադառնալ որոշ անմեղսունակ շրջանակների երկարատև կասկածներին։

Ըստ նախարարի այդ շրջանակները շարունակում են դրա վրա կառուցել իրենց մարտավարությունը՝ փորձելով մարդկանց հույզերի վրա խաղալով մեծ հակապատվաստումային արշավ առաջացնել, որն անխուսափելիորեն ռիսկ է պարունակում քաղքացիների առողջության և կյանքի համար: Նա կոչ է անում՝ կրթական և տեղեկատվական միջոցներով ճնշել այդ անմեղսունակությունը:

Թորոսյանը պնդեց, որ կենդանիների և տասնյակ հազարավոր մարդկանց վրա փորձարկվելուց հետո են պատվաստանյութերը լայն կիրառում ստանում: Նրա խոսքով, փորձարկման ընթացքում երեք գնահատական է տրվում՝ թե ինչքանո՞վ են դրանք առաջացնում հակամարմիններ, արդյո՞ք առաջացնում են այլ հետևանքներ և երրորդ՝ գնահատվում է համաճարակաբանական նշանակությունը:
Նախարարը նշեց, որ կորոնավիրուսի ախտորոշման` հակամարմիններով թեստավորում բնակչության շրջանում կիրականացվի հետազոտական նպատակով, որպեսզի հասկանան կորոնավիրուսով վարակվածների մոտավոր տոկոսը:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ից Հայաստանում անցկացվում է նոր հետազոտություն` հակամարմինների թեստեր են հանձնում, որոնց շնորհիվ հնարավոր է պարզել` մարդը երբևէ վարակվել է կորոնավիրուսով, թե ոչ։ Այժմ բուժաշխատողների շրջանում է նոր թեստավորումն իրականացվում, և 1000-1100 բուժաշխատող հակամարմինների թեստ կհանձնի։
Ինչ վերաբերում է մասնավոր ԲԿ–ների` հակամարմինների թեստերի իրականացմանը, ապա Թորոսյանը նշեց, որ Հայաստանում հիմա կան հակամարմինների բավական բարձրորակ թեստեր։
Նախարարը չբացառեց, որ եթե վարակվել և լավացել են ապա դա դեռ 100 տոկոս երաշխիք չէ, որ երկրորդ անգամ չեն վարակվի։
«Կրկնակի վարակման պարագան բացատրվում է իմունիտետի երկարատևությամբ և քանի դեռ այդ հարցի պատասխանը մենք չունենք, նաև այդ կրկնակի վարակվելու հնարավորության հարցի պատասխանը չունենք»,- հայտարարեց Արսեն Թորոսյանը և զուգահառներ անցկացրեց մյուս սեզոնային սուր շնչառական վարակների հետ՝ պնդելով, որ դրանք երկարատև իմունիտետ չեն առաջացնում ու կրկնակի վարակի հավանականությունը մեծ է:

 

 

Արմինե Գևորգյան