Միացյալ Նահանգներից մի խումբ գիտնականներ մշակել են կորոնավիրուսի տարածումը սահմանափակող միջոց՝ մաստակի տեսքվ։ Այս մասին հայտնում է Փենսիլվանիայի համալսարանի կայքը։
COVID-19-ի դեմ նոր դեղամիջոց ստեղծողներից մեկը բացատրել է, որ վիրուսը բազմանում է թքի մեջ, իսկ իրենց մաստակն ի վիճակի է չեզոքացնել վիրուսը։ Նրա խոսքով, վիրուսի մասնիկները դուրս են գալիս, երբ վարակվածներից մեկը փռշտում է, հազում կամ նույնիսկ պարզապես խոսում։ «Մաստակը կչեզոքացնի թքի մեջ առկա վիրուսը, ինչը հեշտ միջոց է կանխելու դրա տարածումն», - ասել է թիմի ղեկավար Հենրի Դանիելը:
Դեղամիջացի հիմքում ACE2 սպիտակուցն է, որի ներարկումները նվազեցնում են վիրուսային ծանրաբեռնվածությունը ծանր վարակների դեպքում: Գիտնականները լաբորատորիայում աճեցրել են սպիտակուցը և միացրել այլ նյութերի հետ, ինչի հիման վրա ստեղծել են մաստակ, որը արգելափակում է ACE2 ընկալիչը։ Դա խոչընդոտում է կորոնավիրուսի կպչուն սպիտակուցի կապակցումը։
2021 թվականի հունիսին հաղորդվեց, որ ՊՆ Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը (ԿԳՀԻ) սկսել է մշակել կորոնավիրուսի դեմ դեղամիջոց՝ մաստակի տեսքով։ Աշխատանքներն իրականացնում է ՊՆ 48-րդ կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը, որը նախկինում Գամալեյի կենտրոնի հետ միասին մասնակցել է Sputnik V պատվաստանյութի ստեղծմանը։ Գերատեսչության աղբյուրը պարզաբանել է, որ COVID-19-ի դեմ մուկոզալ (ոչ ներարկվող) պատվաստանյութը մշակվում է ծամվող հաբերի և պաստեղների տեսքով։