Բավ է պառակտվել
06-03-2020 13:44

Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսի պատճառով մեկուսացված քաղաքացիների առողջական վիճակը

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ այցելել է հյուրանոցը, որտեղ մեկուսացվել է 31 մարդ, որպեսզի տեղեկանա նրանց առողջական վիճակի և պայմանների մասին։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Մարտի 1-ի գիշերը Հայաստանում հաստատվել է COVID-19 կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը. փետրվարի 28-ին Թեհրանից Երևան ժամանած 29-ամյա ՀՀ քաղաքացու կրկնակի թեստի արդյունքը եղել է դրական։ Նրա հետ շփում ունեցած 31 անձ մեկուսացվել է Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում:

«Նրանք ապահովված են ամեն անհրաժեշտով և իրենց լավ են զգում”,- գրել է Թորոսյանը: