Բավ է պառակտվել
22-01-2020 17:57

Չափում են Հայաստան ժամանողների ջերմությունը․ առողջապահության նախարարը նոր կորոնավիրուսի սպառնալիքի մասին

Սահմանին չափում են Հայաստան ժամանողների ջերմությունը, ասել է Հայաստանի ԱՆ Արսեն Թորոսյանը խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում պատասխանելով Չինաստանում նոր կորոնավիրուսի հայտնաբերման կապացությամբ գերատեսչության ձեռնարկած միջոցառումների մասին հարցին։

Ըստ լրատվամիջոցների, չորեքշաբթի օրվա դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը Չինաստանում հասել է 440-ի, ինը մարդ մահացել է։

“Մեկ դեպք գրանցվել է ԱՄՆ-ում։ Սա հայտնի վիրուսի անհայտ ենթատիպն է։ Ներկայումս քայլեր են ձեռնարկվում պատվաստանյութ ստեղծելու և բուժման մեթոդները մշակելու ուղղությամբ”,- ասել է Թորոսյանը, նշելով, որ Հայաստանում վարակման դեպքեր չեն հայտնաբերվել։

Միաժամանակ նախարարը նշել է, որ հատուկ բուժման կարիք չկա, այն նույնն է, ինչպես և մյուս վիրուսային հիվանդությունների դեպքում։

“Սահմանները փակելու անհրաժեշտություն չկա”,- ասել է նա։