Բավ է պառակտվել
18-03-2022 21:53

Գիտնականներն անբուժելի դեմենցիայի դեմ պայքարի հնարավոր միջոց են հայտնաբերել

Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի գիտնականները պարզել են, որ լիթիումը կարող է դեմենցիայի բուժման հնարավոր միջոց լինել: Այս մասին հաղորդվում է PLoS Medicine ամսագրում հրապարակված հոդվածում։

Հետազոտողները վերլուծել են 50 տարեկանից բարձր 30,000 հիվանդի բժշկական տվյալները, ովքեր դիմել են հոգեբուժական օգնության 2005-ից 2019 թվականներին: Պարզվել է, որ լիթիում ստացողների մոտ դեմենցիայի զարգացման ռիսկն ավելի փոքր է եղել, քան այն չստացածների մոտ, թեև այդ հիվանդների ընդհանուր թիվը փոքր էր։ Արդյունքները թույլ են տալիս մտածել, որ հնարավոր է՝ լիթիումը կարող է դեմենցիայի կանխարգելիչ միջոց լինել և կարող է հետագայում օգտագործվել ծավալուն պատահական վերահսկվող փորձարկումներում:

Դեմենցիան արևմտյան երկրներում տարեցների մահացության հիմնական պատճառն է, սակայն ներկայումս կանխարգելիչ բուժման եղանակներ չկան: Աշխարհում ավելի քան 55 միլիոն մարդ տառապում է դեմենցիայով, ընդ որում Ալցհեյմերի հիվանդությունը նեյրոդեգեներատիվ հիվանդության ամենատարածված ձևն է: