Բավ է պառակտվել
07-10-2016 08:02

Գիտնականները քաղցկեղը բուժել են խոտաբույսերի միջոցով

Չինացի, բրիտանացի և ֆրանսիացի գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ հոմոհարինգտոնին (ННТ) նյութն առաջացնում է միելոիդային լեյկեմիայի նվազում: Այս նյութը պարունակվում է Cephalotaxus harringtonii փշատերև բույսի մեջ, և չինացի բժիշկները այն կիրառել են արյան քաղցկեղի դեմ պայքարի համար: 

ННТ-ի նախնական փորձարկումներից հետո Սննդամթերքի և դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) դեղամիջոցը հավանության է արժանացրել քրոնիկ միելոիդային լեյկեմիայով հիվանդների բուժման համար: Այդ հիվանդությունը դժվար է ենթարկվում դեղամիջոցների ազդեցության, իսկ դրա դեմ պայքարում առավել արդյունավետ համարվում են քիմիաթերապիան և ցողունային բջիջների փոխպատվաստումը: Սակայն պարզվել է, որ ННТ-ն կարող է նպաստել քաղցկեղային ուռուցքների աճի դանդաղմանը:

Մասնագետները ցույց են տվել, որ ННТ-ն սորաֆենիբոմ հակաուռուցքային դեղամիջոցի հետ համադրելու դեպքում ուռուցքի աճը մկների ներսում արգելափակվում է: Կլինիկական փորձարկման ընթացքում համակցված բուժումը հանգեցրել է լիարժեք բուժման 24 հիվանդից 20-ի դեպքում:

Գիտնականները կարծում են, որ իրենց ստացած արդյունքները հնարավորություն կտան մշակել լեյկոզով հիվանդների բուժման անհատականացված մեթոդներ: