Բավ է պառակտվել
06-10-2021 11:09

Գիտնականները բացահայտել են կոֆեինի անսպասելիորեն օգտակար հատկությունը

Գիտնականները հետազոտություններ են անցկացրել և եկել անսպասելի հետևությունների կոֆեինի օգտակար հատկությունների մասին։ Նրանց կարծիքով, սուրճի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել Պարկինսոնի հիվանդության զարգացման ռիսկը։

Պարկինսոնի հիվանդության ժամանակ ուղեղի որոշ հատվածներ ժամանակի ընթացքում աստիճանաբար վնասվում են։ Դա տեղի է ունենում նյարդային բջիջների կորստի հետևանքով ուղեղի հատվածում, որը կոչվում է սև սուբստանցիա և պատասխանատու է դոֆամին քիմիական նյութի արտադրության համար։։ Այն միջնորդ է ուղեղի հատվածների և նյարդային համակարգի միջև, որոնք օգնում են վերահսկել մարմնի շարժումները։ Այս շփման խաթարման արդյունքում ի հայտ են գալիս ինքնաբերական շարժումներ։

Հետազոտողներն վերլուծել են տասնյակ ուսումնասիրություններին վերաբերող գրականություն, “սկանավորելով” տվյալների էլեկտրոնային շտեմարաններն՝ օգտագործելով Պարկինսոնի հիվանդությանը, սուրճին և կոֆեին պարունակող սննդամթերքին վերաբերող տերմիններ։ Նմանատիպ գիտական հոդվածները ներառվել են հետազոտության մեջ միայն այն դեպքում, եթե համապատասխանություն է եղել հիվանդության հստակ ախտորոշիչ չափանիշների և կոֆեինի պարունակության մասին տեղեկությունների հետ։

Արդյունքում առանձնացվել է 13 աշխատանք, որոնցից ինը վերաբերվել են առողջ մարդկանց, իսկ մնացածը՝ Պարկինսոնի հիվանդությամբ հիվանդներին։ “Կանոնավոր կերպով կոֆեին օգտագործող առողջ մարդկանց շրջանում այս հիվանդության զարգացման ռիսկը հետագա գնահատման ընթացքում զգալիորեն ցածր էր”,- ընդծել են հտազոտողները։

Ավելի վաղ CM-Clinic-ի գլխավոր ուռուցքաբան Ալեքսանդր Սերյակովը հայտարարել էր, որ սուրճը կարող է թեթևացնել քաղցկեղով հիվանդների ախտանիշները: Բժշկի խոսքով՝ խոսքը միայն կոֆեին պարունակող բնական սուրճի մասին է: