Բավ է պառակտվել
20-08-2018 10:07

Գիտնականները կյանքը երկարացնող դեղամիջոցներ են հայտնաբերել


Մինեսոտայի համալսարանի գիտնականներն ապացուցել են սենոլիտիկների՝ բջիջների վախճանը հարուցող դեղամիջոցների արդյունավետությունը ծերության դեմ պայքարում: Այս մասին տեղեկացվում է MedicalXpress մամլո հաղորդագրության մեջ;
Մկների վրա իրականացված փորձերի ժամանակ գիտնականները բացահայտել են, որ երիտասարդ մկների հյուսվածքներ համեմատաբար փոքր քանակով ծերացած բջիջների փոխպատվաստումն առաջացրել է առողջ հյուսվածքների դիսֆունկցիա, խթանել է դրանցում ծերացման պրոցեսները և նվազեցրել է կյանքի տևողությունը: Իսկ ճարպի մեծ քանակությամբ սննդակարգը խորացնում է նման փոխպատվաստման հետևանքները: Կատարված փորձերից պարզվել է, որ օրգանիզմի ծերացման պատճառն իմունային համակարգի ակտիվության նվազումն է, որի աշխատանքը 30 տոկոսով պայմանավորված է ժառանգականությամբ և 70 տոկոսով՝ շրջակա միջավայրի ազդեցությամբ:
Գիտնականները նաև ցույց են տվել, որ երկու սենիլոտիկների՝ հակաուռուցքային դեղամիջոց հանդիսացող դազատինաբի և կվերցետինի ֆլավանոիդի խառնուրդը նպաստում է ծերունական ֆենոտիպով բջիջների ընտրովի ոչնչացմանը և դրանց կողմից արտադրված ցիտոկինների պատճառով առաջացած բորբոքումների նվազմանը: Սա 65 տոկոսով փոքրացրել է կրծողներ վաղաժամ մահացության վտանգը: Սենոլիտիկներով բուժումը 36 տոկոսով ավելացել է այն մկների կյանքի տևողությունը, որոնց ծերացած բջիջներ էին փոխպատվաստել:
Մասնագետները հույս են հայտնում, որ ապագայում հնարավոր կլինի հաստատել սենոլիտիկների արդյունավետությունը մարդկանց ծերացման դեմ պայքարում: