Բավ է պառակտվել
13-07-2018 22:00

Ում կառավարմանը կարող է հանձնվել Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջերս պատկան մարմինների հետ նեղ քննարկման ժամանակ առաջարկել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը հանձնել «Աստղիկ» ԲԿ-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կառավարմանը։

Ինչպես հայտնում է պարբերականը, ներկաները տարակուսանք են արտահայտել, քանի որ նոր կառավարության առաջին թիրախը հենց Սամվել Ալեքսանյանն էր, ում «Սիթի»-ներում ստուգումներով մեկնարկեց նախկին իշխանությունների գործունեության բացահայտումը։

«Թեև Արսեն Թորոսյանը նախնական պայմանավորվածություն է ունեցել Ալեքսանյանի հետ, սակայն կառավարությունն Ուռուցքաբանության կենտրոնը նրան հանձնելու առաջարկին բացասաբար է վերաբերվել, և հարցը կարծես փակվել է»,– ասվում է գրառման մեջ։

Գրառման հեղինակները հիշեցնում են, որ այս կենտրոնը կառուցվել է դեռևս Տիգրան Սարգսյանի օրոք, սակայն մինչ օրս չի շահագործվում։ Իշխանությունը մտադիր է այն վստահել բարեխիղճ և պրոֆեսիոնալ շահագործողի։

Այն ծառայելու է ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման ու բուժման համար․ ամեն տարի մեր երկրից հարյուրավոր հիվանդ քաղաքացիներ մեկնում են արտերկիր՝ բուժվելու, կենտրոնի շահագործումից հետո ակնկալվում է, որ դրսից Հայաստան կժամանեն: