Բավ է պառակտվել
25-06-2021 15:14

Բացառիկ վիրահատություն․ Հայաստանում բժիշկները 25 կիլոգրամանոց ուռուցք են հեռացրել

Ֆանարջյանի անվ․ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոգինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը հորդորում է կանանց ավելի ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ։

Հայաստանում բժիշկները հեռացրել է ձվարանի հսկայական ուռուցք` 25 կգ քաշով։ Այս մասին տեղեկացնում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մամլո ծառայությունը։

44-ամյան կնոջ հիվանդության վաղեմությունը եղել է 2 տարի, սակայն այդ ընթացքում նա բժշկի չի դիմել։ Կինը հիվանդանոց է դիմել ծանր վիճակում` որովայնի չափերի մեծացմամբ, փսխումով, աղիքային անանցանելիությամբ, արտահայտված անեմիայով։ Հիվանդը պատրաստվել է շտապ վիրահատության։

Վիրաբույժները կատարել են արգանդի էքստիրպացիա և մեծ ճարպոնի հեռացում։ Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, առանց բարդությունների։ Հիստոլոգիական հետազոտությունը ցույց է տվել, որ ուռուցքը սահմանային էր։

Օնկոգինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը նշել է, որ նման վիրահատություններ կենտրոնում բավականին հաճախ են կատարվում, և դրանք չեն դասվում բարդ վիրահատությունների շարքին։ Նա հորդորել է կանանց ավելի ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ։