Բավ է պառակտվել
09-06-2020 13:36

ՀՀ ֊ում կորոնավիրուսով վարակվել է 350 հոգի

Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է 13675 կորոնավիրուսի դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 350-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 4451 (+352) մարդ, այս պահին բուժվում է 8933 (-10)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 291 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 217, այլ պատճառներով՝ 74:
Մեկ օրում մահացել է 8 մարդ։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (կին), 61 (տղամարդ), 75 (կին), 46 (տղամարդ), 59 (տղամարդ), 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: