Բավ է պառակտվել
28-03-2020 21:11

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 407 դեպք․ վարչապետ

Շաբաթ օրը արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 35 նոր դեպք, հայտնել է Հայստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

“Ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկելի է։ Այս շաբաթ մենք պետք է հնարավորինս խիստ պահպանենք պարետատան սահմանած սահմանափակումները, որպեսզի մաքսիմալ կառավարելի պահենք կորոնավիրուսի տարածում”, - ասել է Փաշինյանը։ և մեր առողջապահական համակարգն անտանելի ծանրաբեռնվածության չենթարկենք»,- ասաց վարչապետը։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ։

Պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, մարտի 24-ի ժամը 23։59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23։59-ը երկրում խստացվել են սահմանափակումները քաղաքացիների տեղաշարժի և տնտեսական գործունեության նկատմամբ:

Մարտի 28-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է COVID-19-ով վարակվածության 407 դեպք։ Ապաքինվել է 30 մարդ, մեկ հիվանդ մահացել է։