Բավ է պառակտվել
17-05-2021 14:25

Հայաստանում մահերի 50 տոկոսի պատճառը սրտի հիվանդություններն են

Զարկերակային գերճնշման կանխարգելման և բուժման ծրագրի շրջանակներում բժիշկները նախատեսում են հայտնաբերել զարկերակային հիպերտենզիան 18 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում։

Հայաստանում սրտանոթային հիվանդությունների պատճառով մահերի ցուցանիշը 50 տոկոսից բարձր է։ 18 տարեկանից բարձր տարիքային խմբում երկրի բնակչության 42 տոկոսի մոտ ախտորոշվել է բարձր զարկերակային ճնշում։

Այս մասին մամլո ասուլիսի ընթացքում հայտնել է Երևանի գլխավոր սրտաբան պրոֆեսոր Պարունակ Զելվեյանը։ Նա հիշեցրել է, որ զարկերակային հիպերտենզիան լրջագույն ռիսկի գործոն է, որի պատճառով ավելանում է սրտանոթային պատահարների և դրանցով պայմանավորված մահացությունների թիվը։
«Հայաստանի բնակչության 42 տոկոսն ունի բարձր զարկերակային ճնշում։ Նրանցից 73%-ը տեղյակ է դրա մասին, 68% -ը բուժում է անցնում: Բուժում ստացողների գրեթե 40% -ը հասել է նպատակային ցուցանիշների (140/90 մմ-ից ցածր)»,- ասել է Զելվեյանը։
Նրա խոսքով, զարկերակային գերճնշման վերահսկողության և բուժման նպատակով բնակրության 42 տոկոսն ընդունում է օրական մեկ հաբ, 35 տոկոսը՝ երկուական, իսկ 22 տոկոսը՝ 3 երեք հաբ։

Ընդ որում, վերջին տվյալներով, հիվանդությունը չի երիտասարդացել։ Դրա ախտանիշները հիմնականում ի հայտ են գալիս 35 տարեկանից հետո։ 50 տարեկանից բարձր տարիքային խմբում յուրաքանչյուր երրորդը տառապում է բարձր ճնշմամբ, 60 տարեկանից բարձր խմբում՝ յուրաքանչյուր երկրորդը։

Զելվեյանը նշել է, որ «դարի մարդասպանին» կանգնեցնելու անհրաժեշտությունը հանգեցրել է որոշակի լուծումների․ այս ամռանը կիրականացվի սքրինինգային ծրագիր բնակչության շրջանում զարկերակային գերճնշումը հայտնաբերելու համար։ Հայ բժիշկները պատրաստվում են տեղի բնակչությանը ապացուցել, որ այս հիվանդությունը, չնայած վտանգավոր է, բայց դատավճիռ չէ։
Զարկերակային գերճնշումը ժամանակին հայտնաբերելու դեպքում այն հնարավոր է վերահսկել։ Բժիշկները նախատեսում են ոչ միայն ի կատար ածել անմիջական նպատակը՝ հետազոտել 18 տարեկանից բարձր բնակչությունը հիպերտոնիայի ախտանշանները հայտնաբերելու համար, այլև բարձարացնել քաղաքացիների տեղեկացվածության մակարդակը։