Բավ է պառակտվել
29-08-2019 16:16

Հայաստանում կներդրվի առողջապահության միասնական կառավարման համակարգ ռազմական դրության պայմաններում

Կառավարությունն իր այսօրվա հերթական նիստում հավանություն է տվել առողջապահության նախարարության ներկայացրած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախաձեռնությանը:
Ինչպես տեղեկացրել է առողջապահության նախարարության մամլո ծառայությունը, նախաձեռնությամբ առաջարկվում է առաջարկվում է ստեծել առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգ ռազմական դրության պայմաններում, հաշվի առնելով ոլորտի առաջնահերթ խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունը։

“Նախագծի ընդունմամբ առաջարկվում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծում` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին կառավարման լիազորությունների անցմամբ”,-ասված է հաղորդագրությունում։

Մասնավորապես՝ ռազմական դրության պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորությունները կվերապահվեն առողջապահության նախարարությանը։

Օրինագիծը վերաբերում կադրային ռեսուրսներին, բժշկական գույքին, մահճակալային ֆոնդին, բժշկական նշանակության ապրանքներին, տեխնիկական և հարակից միջոցներին, շարժական գույքին և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների բնականոն աշխատանքն ապահովող օժանդակ միջոցներին։