Բավ է պառակտվել
10-03-2019 16:46

Հայաստանում կկատարվեն երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստման վիրահատություններ. նախարար

Հայաստանում կկատարվեն երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստման վիրահատություններ, շաբաթ օրը քննարկման ժամանակ ասել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն։ Այս մասին հաղորդել է գերատեսչության մամլո ծառայությունը։

“Մենք սկսելու ենք երիկամների, լյարդի և սրտի փոխպատվաստման ծրագիր կենդանի ու ոչ կենդանի դոնորներից։ Մենք գրեթե ամեն ինչ ունենք այդ ծրագիրն իրականացնելու համար, այդ թվում՝ քաղաքական կամք։ Ծրագրի ներդրման շնորհիվ բազմաթիվ կյանքեր կփրկվեն”,- ասել է Թորոսյանը։

Նախարարը ներկայացրել է նախատեսվող ծրագրերը՝ “Շտապ օգնության” կայաններից մինչև սանիտարական ավիացիա։ Նա նաև նշել է ոլորտի բարեփոխումների երեք ուղղություն՝ կանխարգելիչ բժշկության զարգացում, առողջության ապահովագրության ներդրման նոր մեխանիզմներ, օնկոլոգիական հիվանդների պալիատիվ խնամք։