Բավ է պառակտվել
06-03-2023 10:15

Հայաստանում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի

Հայաստանում ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, հայտնում է հանրապետության առողջապահության նախարարությունը։

«Հոսպիտալացված է 18 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել»,- ասված է գերատեսչության ՖԲ էջում։

Նախարարությունից նշել են, որ հիվանդներից 19-ը պատվաստված չի, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ):

Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:

ԱՆ-ն հորդորում է կարմրուկի դեմ պլանային 2 դեղաչափ պատվաստումները չստացած երեխաների ծնողներին դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:

Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։