Բավ է պառակտվել
07-03-2023 11:52

Հայաստանում կարմրուկի դեպքերի թիվը հասել է 29-ի

Երեքշաբթի ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 29-ի, հայտնում է հանրապետության առողջապահության նախարարությունը։

«Հոսպիտալացվել է 15 քաղաքացի, 7-ը դուրս է գրվել»,- ասվում է նախարարության ֆեյսբուքյան էջում։

Հոսպիտալացված քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:

Առողջապահության նախարարությունը հորդրում է կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում: