Բավ է պառակտվել
01-05-2020 12:38

Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 2148

Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 82 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2148-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 977 քաղաքացի, փաստացի բուժվում է 1136-ը:
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 33 մարդ, այլ պատճառով մահվան դեպքերը երկուսն է: Այսօր մահացել է 27 տարեկան իգական սեռի պացինետ:
«27-ամյա պացիենտը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ։ Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրեց երիտասարդի առողջական վիճակը և նրա կյանքը չհաջողվեց փրկել», - գրել է ԱՆ խոսնակը: