Բավ է պառակտվել
28-06-2020 11:12

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 24,6 հազարը

Կիրակի՝ հունիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 24645 դեպք, տեղեկացրել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը։

Այսպիսով` մեկ օրում հաստատվել է 736 նոր դեպք։ Նախօրդ օրը COVID-19-ից մահացել է վեց հիվանդ, հաստատված կորոնավիրուսով ևս 6 մարդ մահացել է այլ հիվանդության պատճառով։
Կենտրոնի տվյալներով, ընդհանուր առմամբ կատարվել է 109173 թեստավորում։ Առողջացել է 13116 հիվանդ, մահացել՝ 426-ը, այս պահին փաստացի բուժում է ստանում 10964 հիվանդ:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով 2020թ մարտի 16-ին Հայաստանում հայտարարվել է արտակարգ դրություն, որը հետագայում մեկական ամսվ երկարաձգվել է երեք անգամ։ Այսպիսով, կառավարության որոշման համաձայն՝ ԱԴ ռեժիմը Հայաստանում ուժի մեջ է մինրև հուլիսի 13-ը, ժամը 17։00-ն։

Ընդ որում, մարտի 24-ին սահմանված ազատ տեղաշարժի և որոշակի տնտեսական գործունեության նկատմամբ սահմանափակումները հանվել են մայիսի 4-ին, իսկ մայիսի 18-ից վերսկսվել է հասարակական տրասպորտի, մարզասրահների, մանկապարտեզների և հասարակական սննդի կետերի աշխատանքը։