Բավ է պառակտվել
14-04-2020 11:44

ՀՀ –ում կորոնոավիրուսով վարկավածների թիվը 1067

Ապրիլի 14-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1067-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 265 քաղաքացի, փաստացի բուժվում է 786-ը։
«Եվս երկու մահ ենք ունեցել, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ երեկ ունեցել են 685 թեստ, որից դրական է եղել 28-ը։
Փաշինյանի խոսքով` այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ հնարավորություն կա ջարդելու վարակի ողնաշարը։
«Շատ մեծ բան է կախված մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունից,իսկ լավ լուրերից ոչ թե պետք է մեր զգոնությունը թուլանա, այլ կրկնապատկվի ու քառապատկվի։ Իսկ այս պահին դեռ չի կարող ասել, թե պիկն արդեն թիկունքում է։
Վարչապետը հայտնեց նաև, որ այսօր հանձնարարական է տվել, որ պարետատունը և տեսչական մարմինը գործատուներին խորհրդատվություն տրամադրեն, թե ինչ հակահամաճարակային միջոցառումներ է անհրաժեշտ իրականացնել։
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ի տվյալներով Հայաստանում կորոնավիրուսով վարակված էր 1039 քաղաքացի, մահացել էր 14-ը: