Բավ է պառակտվել
22-04-2020 12:15

ՀՀ –ում կորոնոավիրոսով վարակվածների թիվը 1473

Ապրիլի 22-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1473-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 633 քաղաքացի, փաստացի բուժվում է 816-Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 մարդ։
Նշենք նաև, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել։ Տեղեկատվական հարթակը տեղեկացնում է, որ բուժման ընթացքում պացիենտների մի մասի առողջական վիճակը միջին ծանրության է եղել, մի մասինը՝ ծանր: Թեթև ընթացք ունեցողները քիչ են:
«Ապաքինված 70-ից բարձր տարիքի անձանց շրջանում ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին է: Նրա առողջական վիճակը սկզբում եղել է միջին ծանրության, որից հետո դրական դինամիկա է գրանցվել:
Կինը, հաղթահարելով հիվանդությունը, դուրս է գրվել: Նրանից երեք տարով փոքր՝ 1930 թվականի (90 տարեկան) ծնված մեկ այլ կին ևս ապաքինվել է և դուրս է գրվել ապրիլի սկզբին: Իր հասակակիցներից հետ չի մնացել 88-ամյա կանանցից մեկը: Նա դուրս է գրվել ապրիլի կեսերին: Նրանց բոլորի մոտ բուժման ընթացքում առողջական վիճակը եղել է միջին ծանրության:
Միջին ծանրության ընթացք է եղել 1934 թվականի ծնված՝ 86-ամյա տղամարդու մոտ, նա ևս հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել», - նշված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։