Բավ է պառակտվել
10-09-2019 18:52

Հայաստանում էժանացել են սրտի անոթների ստենտավորման վիրահատությունները

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է սրտի անոթների ստենտավորման վիրահատությունների արժեքի շարունակվող նվազման մասին։

Նրա խոսքով, նոր կլինիկաներից մեկում 1 դեղապատ ստենտի գինը կազմում է 800 հազար դրամ (մոտ 1.7 հազ դոլար)։

”2018թ-ի մայիսին 1.1 մլն դրամից ավելի մատչելի գին չունեինք”,– գրել է նա։

Նախարարը նշել է նաև, որ գների անկման և պետական լայնածավալ ծրագրերի շնորհիվ գրեթե դադարել է սրտի վիրահատությունների համար հարևան Վրաստանի հիվանդանոցներ դիմելը։

”Պետական ծրագրերի ընդլայնումը շարունակական է լինելու, բայց խնդրում եմ միշտ հիշել՝ “ամենալավ բուժումը կանխարգելումն է”,– հավելել է Թորոսյանը։