Բավ է պառակտվել
21-03-2020 10:08

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 160 դեպք

Հայաստանում մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք է գրանցվել, հայտնում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, վարակվածների մեծամասնությունը Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակվածների հետ շփում ունեցած մարդիկ։
Ինչպես ավելի վաղ գրել էր Gisher.news-ը, Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին, հիվանդն արդեն առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցից։ Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած Հայաստանի քաղաքացիներ (Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ), նրանց հետ շփման մեջ եղած անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած մեկ անձ։