Բավ է պառակտվել
09-03-2020 21:07

Հայաստանում կատարվել կորոնավիրուսի հայտնաբերման 211 թեստ․ Թորոսյանը ներկայացրել է արդյունքները

Հայաստանում ընդհանուր առմամբ կատարվել է կորոնավիրուսի հայտնաբերման 211 թեստ, որոնցից միայն մեկն է եղել դրական, հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգեող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստին։

“Մինչև այժմ Հայաստանում իրականացվել է 211 լաբորատոր հետազոտություն, որից միայն մեկի դեպքում է կորոնավիրուս հայտնաբերվել”,- ասել է նա։

Հայաստանի առողջապահության մամլո ծառայությունից հայտնել են, որ ներկայիս դրությամբ Հայաստանի ամբողջ տարածքում, այդ թվում՝ ՊեԿ մաքսային պահեստներում 857 վարորդ, որոնցից 228՝ Իրանի քաղաքացի գտնվում է հսկողության տակ մինչև հայրենիք վերադառնալը։ Հայաստանցի վարորդների հսկողությունն իրականացվում է ըստ նարանց բնակության վայրերի։

Նշվել է նաև, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ստեղծել է շուրջօրյա “Օպերատիվ զանգերի կենտրոն”, որի հեռախոսահամարն է 060 83 83 00։

Հայաստանում COVID-19- ի առաջին և ներկայումս միակ դեպքը գրանցվել է մարտի 1-ի գիշերը. փետրվարի 29-ին կնոջ հետ Թեհրանից Երևան ժամանած 29-ամյա ՀՀ քաղաքացու երկրորդ թեստը ցույց է տվել դրական արդյունք: Ընդ որում, նրա կնոջ թեստը եղել է բացասական: Հիվանդ քաղաքացու հետ շփում ունեցած 31 քաղաքացի մեկուսացվել է Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում:

Այս պահին աշխարհում COVID-19 նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 111.2 հազար մարդը: Մահվան ելքով դեպքերի թիվը 3880-ն է, առողջացել է ավելի քան 62.1 հազար հիվանդ: Այդ մասին են վկայում coronavirus-monitor.ru առցանց քարտեզի տվյալները:

Հիվանդության բռնումն առաջին անգամ արձանագրվել է 2019-ի դեկտեմբերին Չինաստանի կենտրոնական մասի Ուհան քաղաքում:

Այսօր միայն Չինաստանում գրանցվել է հիվանդության 80 հազար 735 դեպք, մահացել է 3120 մարդ: ՉԺՀ-ում համաճարակը անկում է ապրում, իսկ մնացած աշխարհում (ավելի քան 90 երկիր) COVID-19- ի դեպքերի թիվն աճում է:

Չինաստանի սահմաններից դուրս ամենալուրջ իրավիճակը Իտալիայում է (հիվանդացել է 7375 մարդ, մահացել՝ 366-ը), Իրանում (7161 վարակված, 237մահվան դեպք) և Հարավային Կորեայում (7478 վարակված, 53 մահվան դեպք):

Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 1200 դեպք (մահացել է 19 մարդ); Իսպանիայում հիվանդացել է 979 մարդ (նրանցից 25-ը՝ մահացել); ԱՄՆ-ում գրանցվել է վարակի 551 դեպք (22 մահ), մինչդեռ Ճապոնիայում վարակվել է ավելի քան 1,1 հազար մարդ (մահացել է յոթը):