Բավ է պառակտվել
28-07-2022 12:36

Հայաստանում կատարվում է կապիկի ծաղկի թեստավորում, որևէ դեպք չի գրանցվել. Ավանեսյան

Հայաստանում կասկածի դեպքում կատարվում է կապկի ծաղկի թեստավորում, որևէ դեպք չի գրանցվել։ Այս մասին ասաց Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։

«Մենք Ռուսաստանից ստացել ենք կապիկի ծաղկի թեստավորման հավաքածուներ: Կասկածի դեպքում կատարվում է թեստավորում։ Մինչև այժմ բոլոր հետազոտությունների արդյունքները եղել են բացասական; Հայաստանում որևէ դեպք (կապիկի ծաղկի՝ խմբ․) չի գրանցվել», – ասաց նա։

Երեկ Ռուսաստանը Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին է փոխանցել «Վեկտոր» ՊԳԿ - ի կողմից արտադրված կապիկի ծաղկի հայտնաբերմաբ թեստ համակարգեր։