Բավ է պառակտվել
08-07-2022 16:33

Այս տարի Հայաստանում արդեն 24 մարդ է թունավորվել սնկից։ Մասնագետը նշել է վտանգավոր ախտանշանները

Հայաստանում այս տարի արդեն գրանցվել է սնկից թունավորման 16 դեպք՝ 24 տուժածով, հայտնում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի առողջության բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանի խոսքով՝ մի շարք դեպքերում տուժածները կերել են ինքնուրույն հավաքած հում սունկ։

Թունավորվածների մեծ մասը Լոռու մարզի բնակիչներ են, բարեբախտաբար մահվան դեպք չի եղել։ Գրիգորյանը զգուշացնում է, որ անզեն աչքով գործնականում անհնար է տարբերել թունավոր սնկերը ուտելի սնկերից.

«Պետք է խուսափել սունկ գնելուց, որը տեղի բնակիչները վաճառում են մայրուղիների մոտ։ Սխալ է սունկի հետ ալկոհոլ օգտագործելը՝ հուսալով, որ դա կչեզոքացնի տոքսինների ազդեցությունը: Ոչ ջերմային մշակումը, ոչ էլ սառեցումը չեն երաշխավորում թունավորվելուց»,- ասել է նա։

Մասնագետը թվարկել է սնկով թունավորման ախտանշանները․ ցավ որովայնի շրջանում, փսխում, գլխացավ և գլխապտույտ՝ ընդգծելով, որ նման դեպքերում պետք է.անմիջապես դիմել բժշկի։