Բավ է պառակտվել
28-03-2020 11:14

Հայաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 43 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 372 է

Մարտի 28-ի, ժամը 10։00-ի դրությամբ, Հայաստանում, ընդհանուր առմամբ, հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվածության 372 դեպք։, տեղեկացվում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքում։

Կենտրոնի տվյալներով, ապաքինվել է 28 մարդ, մահացել է մեկ հիվանդ։

Բացասական արդյունք է արձանագրվել 2172 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 343 անձ:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ։

Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած Հայաստանի քաղաքացիներ (Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ), նրանց հետ շփման մեջ եղած անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած մեկ անձ։ Արձանագրվել է վարակի տարածման երեք օջախ․ Իրանից ժամանած քաղաքացին, նշանադրությունը Էջմիածնում և Երևանի արտադրամասերից մեկը։