Բավ է պառակտվել
02-05-2020 11:53

Հայաստանում գրանցվել է կորոնավրուսի 125 նոր դեպք, ընդհանուր թիվը՝ 2273

Մայիսի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր առմամբ՝ 2273 հաստատված դեպք, տեղեկացվում է ՀՎԿ ազգային կենտրոնի կայքում։

Այսպիսով, մեկ օրում հաստատվել է 125 նոր դեպք։

Կենտրոնի տվյալներով, կատարվել է ընդամենը 23142 թեստ։ Ապաքինվել է 1010 հիվանդ։ Կորոնավիրուսից մահացել է 33 մարդ, կորոնավիրուսով վարակված ևս 3 քաղաքացի մահացել է այլ պատճառներով։ Փաստացի բուժում է ստանում 1227 մարդ։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ։
Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների տեղաշարժի և որոշ տիպի տնտեսական գործունեության նկատմամբ սահմանափակումները, որոնք նախկինում սահմանվել էին մարտի 24-ից ապրիլի 12-ը ներառյալ երկարաձգվել են մինչև 2020թ․մայիսի 14-ի ժամը 17։00-ն ներառյալ։