Բավ է պառակտվել
25-04-2020 15:12

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1677 հաստատված դեպք

Ապրիլի 25-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1677 հաստատված դեպք,  տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսպիսով՝ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 81 նոր դեպք։

Կենտրոնի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, կատարվել է 17342 թեստավորում։ Ապաքինվել է 803 քաղաքացի, մահացել է 28 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 846 հիվանդ։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ։

Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների տեղաշարժի և որոշ տիպի տնտեսական գործունեության նկատմամբ սահմանափակումները, որոնք նախկինում սահմանվել էին մարտի 24-ից ապրիլի 12-ը ներառյալ երկարաձգվել են մինչև 2020թ․մայիսի 14-ի ժամը 17։00-ն ներառյալ։