Բավ է պառակտվել
15-05-2019 20:01

Նյուքասլ հիվանդության պատճառով արգելվել է Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից թռչնամթերքի ներմուծումը Հայաստան

Սննդամթերքի անվտանգության տեսչության պետի հրամանով մայիսի 17-ից արգելվել է թռչնամսի ներմուծումը Հայաստան Ռուսաստանի Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից։

Ինչպես տեղեկացրել է տեսչության մամլո ծառայությունն, արգելքը մտցվել է թռչնի Նյուքասլ հիվանդության (թռչունների ասիական ժանտախտ՝ խմբ.) մուտքը Հայաստան կանխելու նպատակով։

Այսիպիսով, արգելվում է բոլոր տեսակի կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը Հայաստան։

“Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերում արձանագրված Նյուքասլ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվությունը”,- նշվել է հաղորդագրությունում։

Նյուքասլ հիվանդությունը՝ կեղծ կամ ասիական ժանտախտը, թռչունների, հիմնականում՝ հավերի, վիրուսային հիվանդություն է։ Այն բնութագրվում է թոքաբորբով, էնցեֆալիտով և ներքին օրգանների արնազեղումներով։