Բավ է պառակտվել
27-05-2022 11:30

Կապիկի ծաղիկ հիվանդության վտանգի պատճառով արգելվել է կապիկների և կրծողների ներկրումը Հայաստան

Հայաստանում արգելվել է պրիպատների և կրծողների ներմուծումը։ Այս մասին տեղեկացնում է հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Սա արվում է աշխարհում տարածվող «կապիկների ծաղիկ» հիվանդության դեպքերը և հիվանդության մուտքը Հայաստան կանխելու նպատակով։ Նշվում է, որ արգելքը տարածվում է Եվրասիական տնտեսական անդամ պետություններից ներմուծման և Հայաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների վրա։

Մայիսի սկզբից աշխարհի տասնյակից ավել երկրներում գրանցվել են հազվադեպ վարակիչ հիվանդության՝ կապիկի ծաղիկի դեպքեր։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը՝ հարյուրից մի փոքր ավելի, ցածր է COVID-19 համաճարակի համեմատ, անգամ դրա վաղ փուլերում։ Այնուամենայնիվ, ԱՀԿ-ն անհանգստություն դրսևորեց՝ մայիսի 20-ին հրավիրելով փորձագետների արտակարգ հանդիպում կապիկի ծաղիկի բռնկումը քննարկելու համար։ Այս անգամ քիչ հավանական է, որ կապիկի ծաղիկը լուրջ համաճարակի վերածվի, բայց ապագայում այն ​​կարող է ավելի շատ խնդիրներ առաջացնել և պահանջել վերադառնալ պատվաստումներին: