Բավ է պառակտվել
13-04-2020 11:35

ՀՀ –ում կորոնավիրոսով վարակվածների թիվը հասել է 1039-ի

Ապրիլի 13-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1039-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 211 քաղաքացի, փաստացի բուժվում է 814-ը
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 մարդ։
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ մահվան նոր դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: «67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ», - Ֆեյսբուքում գրում է Ալինա Նիկողոսյանը:
Հիշեցնենք,որ ապրիլի 12-ին հասատավել էր 47 նոր դեպքեր ։ Հաստատված դեպքեր – 1013։ Իսկ փաստացի բուժվողները եղել են 803, բուժվածներ – 197։