Բավ է պառակտվել
13-12-2021 14:22

Հայաստան է ներկրվել 4 հատ թթվածնային կայան և 200 հատ թթվածնի կոնցենտրատոր

Հայաստան է ներկրվել թթվածին արտադրող 4 հատ կայան և 200 հատ թթվածնի կոնցենտրատոր, հայտնում է հանրապետության Առողջապահության նախարարությունը։

<<Առողջապահության նախարարության կարիքների համար պետական բյուջեից հատկացված միջոցներով ձեռք բերված սարքավորումները կծառայեն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին և կլուծեն բժշկական ծառայությունների ապակենտրոնացման խնդիրը>>, - ասվում է հաղորդագրությունում։


Նշվում է, որ նախնական գնահատմամբ` թթվածնային կայաններից մեկը կուղարկվի Արցախ, մյուսները կբաշխվեն Ապարանի, Սպիտակի և Կապանի բժշկական կենտրոնների միջև։