Բավ է պառակտվել
28-10-2021 21:06

Հարվարդում բացատրել են գետնանուշի օգտակարությունը․ խոլեստերինի և շաքարի բարձր մակարդակի դեմ

Ավանդաբար ընդեղենն ընկալվել է որպես անառողջ սնունդ բարձր կալորիականության պատճառով: Սակայն Հարվարդի հանրային առողջության դպրոցի վերջին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սննդակարգում թարմ գետնանուշ ավելացնելը պաշտպանում է սրտի իշեմիկ հիվանդությունից (ՍԻՀ), նվազեցնում է վատ խոլեստերինը և կանխում թրոմբերի առաջացումը:

Ինչպես նշված է փաստաթղթում, մի քանի կլինիկական հետազոտություններում նշվել է ընդեղենով (ներառյալ ընկույզը, գետնանուշը, նուշը և այլն) հարուստ սննդակարգի օգտակար ազդեցությունը արյան լիպիդների վրա:

Բանն այն է, որ ընդեղենում պարունակվող ճարպերի մեծ մասը մոնո և պոլիչհագեցած ճարպեր են, որոնք նվազեցնում են ցածր խտության լիպոպրոտեինների խոլեսթերինը (LDL): Հետազոտողները հաշվարկել են, որ 30գրամ ընդեղենից ստացված ճարպը միջին սննդակարգում ածխաջրերից ստացված համարժեք էներգիայով փոխարինելը կապված է ՍԻՀ ռիսկի 30%-ով նվազեցման հետ, իսկ ընկույզի ճարպը հագեցած ճարպով փոխարինելը՝ 45%-ով նվազեցման հետ:

Բացի այդ, Շաքարախտի դեմ պայքարի ամերիկյան ասոցիացիան նշում է, որ գետնանուշի մեջ պարունակվող մանրաթելերն օգնում են իջեցնել շաքարի մակարդակը արյան մեջ։

Այսպիսով, հետազոտողները կարծում են, որ ընդեղենին կարելի է ավելի արժեքավոր տեղ հատկացնել ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության սննդի ուղեցույցի բուրգում: Ընդեղենի կանոնավոր օգտագործումը կարելի է խորհուրդ տալ առողջ և հավասարակշռված սննդակարգի համատեքստում, ասում են նրանք։