Բավ է պառակտվել
15-06-2022 22:34

Վրաստանում հաստատվել է կապիկների ծաղկով մարդու վարակման առաջին դեպքը

Վրացի բժիշկներն արձանագրել են հանրապետությունում կապիկների ծաղիկով վարակվելու առաջին դեպքը։ Այս մասին ասված է չորեքշաբթի օրը հանրապետության ԱՆ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի հրապարակած հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է կապիկների ծաղկի 1 դեպք, հիվանդությունը թեթև ընթացք է ունեցել, և համապատասխան բուժումից հետո բուժառուն դուրս է գրվել բուժհաստատությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ հիվանդը շրջագայել է Եվրոպայով։

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ գերատեսչությունն հետևել են բոլոր նրանց, ում հետ կապ է հաստատել հիվանդը, բայց ոչ ոք կլինիկական նշաններ չի ունեցել։։ Առողջապահության նախարարությունը կշարունակի ուսումնասիրել կապիկների ծաղկի կասկածելի դեպքերը։

Կապիկների ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը հիմնականում մարդկանց փոխանցվում է վայրի կենդանիներից (կրծողներ, պրիմատներ): Հիվանդության ախտանիշներն են ջերմությունը, գլխացավը, մկանների և մեջքի ցավերը, ավշային հանգույցների մեծացումը․ դողը և հոգնածությունը: Կարող է նաև հայտնվել ցան դեմքի և մարմնի այլ մասերի վրա։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ կապիկների ծաղկի բռնկումների ժամանակ մահացության մակարդակը սովորաբար կազմում է 1-ից 10%: Մահացությունների մեծ մասը արջանագրվում է ավելի երիտասարդ տարիքային խմբերում։