Բավ է պառակտվել
01-07-2021 15:32

Առողջապահության նախարարությունը հորդորում է Հայաստանի քաղաքացիներին ակտիվ պատվաստվել, երկրում ոչ մի անցանկալի հետևանք չի գրանցվել

Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հորդորում է քաղաքացիներին ակտիվ պատվաստվել։
Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Ավանեսյանը նշեց, պատվաստումների տեմպերը գոհացուցիչ չեն, շեշտելով, որ վերջին շրջանում նկատվում է COVID-19-ի նոր դեպքերի աճ։
«Կարծում եմ, որ (պատվաստումների) ցանկալի արդյունք չունենալը պայմանավորված էր նախընտրական լարված ժամանակահատվածով, ակտիվությունը ցածր էր հաշվի առնելով առաջնահերթությունները: Իսկ հիմա, ընտրություններից հետո, օրական իրականացվում է ավելի քան 3 հազար պատվաստում»,- ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով, կորոնավիրուսի նոր շտամները մտահոգության ալիք են բարձրացնում, և դա շատ կարևոր է, քանի որ բազմիցս նշվել է, որ պատվաստումների արդյունավետությունը կախված է դրանք կարճ ժամանակահատվածում իրականացնելու հետ
Նա նշեց, որ կոլեկտիվ իմունիտետի ձևաորման դեպքում հնարավոր կլինի կանխել վիրուսի տարածումը:
«Շատ կարևոր է, որ քաղաքացիները պատվաստման համար դիմեն պոլիկլինիկաներ, շարժական կենտրոններ կամ այլ վայրեր: Արդեն արվել է ավելի քան 80 հազար պատվաստում, և, բարեբախտաբար, ոչ մի անցանկալի հետևանք չի գրանցվել: Սա խոսում է այն մասին, որ պատվաստումը անվտանգ է, արդյունավետ և շատ կարևոր միջոցառում վիրուսի հաղթահարման համար», - ասաց Ավանեսյանը:
Նա նաև նշեց, որ նախորդ օրը հրաման է ստորագրվել, հանվել են պատվաստանյութերի կիրառման տարիքային սահմանափակումները, և բոլոր երեք պատվաստանյութերը հասանելի կլինեն բոլորին:
«Սահմանափակումների աստիճանական վերացումը կապված էր պատվաստանյութերի պլանավորման և մատակարարման հետ, քանի որ մենք մեծ խմբաքանակ ենք ստացել, հանել ենք սահմանափակումներն: Այժմ մատակարարման հետ կապված խնդիրներ չկան. Պատվաստանյութերը մատչելի են, անվճար, անվտանգ, արդյունավետ», - ասաց Ավանեսյանը:
Հայաստանում առկա բոլոր երեք՝ AstraZeneca (Բրիտանիա), «Sputnik-V» (Ռուսաստան) և CoronaVac / Sinovac (Չինաստան) պատվաստանյութերից կարող է օգտվել 18 տարեկան և բարձր տարիքի ցանկացած անձ, դիմելով պոլիկլինիկա՝ անկախ գրանցումից և բնակության վայրից, կամավորության սկզբունքով: