Բավ է պառակտվել
17-03-2020 13:04

Այս պահին կա կորոնավիրուսի հաստատված 64 դեպք.


ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում:
«Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջիններս ի սկզբանե եղել են մեկուսացված:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է:
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նշեց,որ մինչ այս շաբաթվա վերջ հինգ հազարից ավելի թեստ ձեռք կբերեն;
«Մենք ամեն օր շարունակում ենք աշխատել միջազգային գործընկերների հետ, այս պահին ունենք բավարար քանակի թեստ»,–ասաց Նանուշյանը։
Հարցին՝ թե ովքեր կարող են թեստ հանձնել․ Նանուշյանը նշեց «Մենք թեստավորում ենք այն անձանց, ում մոտ կան կլինիկական ախտանիշներ, ժամանել է համաճարակաբանական առումով լարված երկրներից, երրորդը՝ շփում է ունեցել վարակված անձանց հետ»:

 

 

Արմինե Գևորգյան