Բավ է պառակտվել
16-06-2021 23:13

Հայաստանի բժշկական կենտրոններից մեկում հայտնաբերվել է ներհիվանդանոցային աղիքային վարակ

Հայաստանի «Մարտունի՞ բժշկական կենտրոնում հայտնաբերվել է ներհիվանդանողցային վարակ, հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարության մամալո ծառայությունը։

Ավելի վաղ, Մարտունի ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ) 1-4 տարեկան 12 երեխա:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում` հունիսի 13-ին նմանատիպ ախտանշաններով հայտնաբերվել է ևս 2 պացիենտ, ովքեր գտնվում են տանը՝ հիվանդության թեթև ընթացքով:

Պացիենտներն ընդունվել են «Մարտունի» ԲԿ «օբստրուկտիվ բրոնխիտ» և «բրոնխոպնևմոնիա» ախտորոշմամբ, սակայն վերջիններիս մոտ սկսվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ, ինչը վկայում է ներհիվանդանոցային վարակի արձանագրման մասին։

«Մարտունի» բժշկական կենտրոնում իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում` լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել են ջրի նմուշներ և լվացուկներ՝ աղիքային ցուպիկի և պաթոգեն միկրոֆլորայի նկատմամբ։

Մանրէակրության նմուշառում է վերցվել բաժանմունքում բուժում ստացող երեխաներից և խնամակալից:

Հետազոտությունների արդյունքում` պացիենտների մոտ հայտնաբերվել է Կլոստրիդիում Դիֆիցիլէի տոքսին և հարուցչի հակածին, իսկ աղիքային վիրուսային վարակների նկատմամբ իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում` «Ռեֆերենս» լաբորատոր կենտրոնում հայտնաբերվել են նաև Norovirus-ներ:

Ներհիվանդանոցային վարակի արձանագրման կապակցությամբ բժշկական կենտրոնում իրականացվել է սանիտարահամաճարակային ռեժիմի, ինչպես նաև վարակի հսկողության գործընթացների ներդրման ուսումնասիրություն: