Բավ է պառակտվել
25-06-2021 18:51

Ռուսաստանի ևս 8 մարզում COVID-19-ի դեմ պատվաստումը կլինի պարտադիր

Երկուշաբթի օրվանից Ռուսաստանի Դաշնության ևս ութ սուբյեկտում կսկսի գործել ռիսկի խմբերում ընդգրկված անձնաց պարտադիր պատվաստման պայմանը։ Ներկայումս այն գործում է 10 մարզում, ասել է ուրբաթ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:

«Այսօրվա դրությամբ պրոֆեսիոնալ ռիսկի խմբերի պարտադիր պատվաստումը, կախված համաճարակաբանական իրավիճակից, արդեն ներդրվել է Ռուսաստանի Դաշնության 10 սուբյեկտում, իսկ երկուշաբթի օրվանից մենք որոշում ենք ընդունում ընդլայնել այս ցուցակ, ներառելով ևս ութ սուբյեկտ», - ասել է Պոպովան կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ՌԴ կառավարության համակարգող խորհրդի նիստի ընթացքում։

Հունիսի 16-ին մայրաքաղաքի գլխավոր սանիտարական բժիշկը Մոսկվայում գործատուներին հանձնարարեց պատվաստել առևտրի, հասարակական սննդի, ֆինանսական կազմակերպությունների և փոստային բաժանմունքների հաճախորդների սպասարկման ստորաբաժանումների, գեղեցկության, կոսմետիկ, մերսման ՍՊԱ սրահների, սոլյարիումների, բաղնիքների, ֆիթնես կենտրոնների և ակումբների, լողավազանների աշխատողների 60%-ին:

Բացի այդ, պարտադիր պատվաստման են ենթակա հասարակական տրանսպորտի, տաքսիների, կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և սոցիալական ծառայությունների, բնակարանային և կոմունալ ծառայությունների և բնակարանային կոմունալ տնտեսությունների և էներգետիկ կազմակերպությունները, ինչպես նաև առաքիչները: Այս ցանկում են նաև մշակույթի և ժամանցի, այդ թվում՝ մանկական, սպորտի, թատրոնների, կինոթատրոնների, համերգասրահների և այլ ոլորտներում գործող կազմակերպությունները:

Ծառայությունների որոշակի ոլորտների աշխատողների 60%-ին պատվաստելու պահանջը մտցվել է նաև Մոսկվայի մարզում և այլ տարածաշրջաններում: