Բավ է պառակտվել
28-03-2020 17:22

Ռուսաստանը ներկայացրել կորոնավիրուսի բուժման դեղամիջոցը

Ռուսաստանի Դաշնային բժշկակենսաբանական գործակալության (ԴԲԿԳ-ФМБА)“Ֆարմզաշիտա” կենտրոնը մշակել է կորոնավիրուսային վարակի բուժման սխեման՝ մայարիայի դեմ օգտագործվող “Մեֆլոխին” դեցամիջոցի հիման վրա։ Այս մասին հաղորդվել է գործակալության պաշտոնական կայքում շաբաթ օրը։

“Դեղամիջոցը բարձր ընտրողականությամբ արգելափակում է կորոնավիրուսի ցիտոլատիկ էֆեկտը բջիջային կուլտուրայում և կանխում է դրա վերարտադրությունն, իսկ մեֆլոխինի իմունասուպրեսիվ ազդեցությունը կանխում է վիրուսով առաջացրած բորբոքային պատասխանի ակտիվացումը”,- մեջբերել է ԴԲԿԳ ղեկավար Վերոնիկա Սկվորցովայի խոսքը գործակալության մամլո կենտրոնը։ ԴԲԿԳ ղեկավարը բացատրել է, որ սինթետիկ պենիցիլինների և մակլորիդային հակաբիոտիկների ավելացումը կանխում է երկրոդային բակտերիալ-վիրուսային սինդրոմի ձևավորումը արյան պլազմայում և թոքերում։ Ըստ Սկվորցովայի՝ “դա կապահովի տարբեր աստիճանի կորոնավիրուսային վարակով հիվանդների արդյունավետ բուժումը”։