Բավ է պառակտվել
06-07-2022 15:14

Ռուսաստանում կլուծարվեն բոլոր կովիդային հիվանդանոցները

Ռուսաստանում կորոնավիրուսի բուժման բոլոր հիվանդանոցները կլուծարվեն երկրում կորոնավիրուսային սահմանափակումների վերացման մասին Ռոսպոտրեբնադզորի որոշումից հետո, հայտնում է lenta.ru-ն իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալին հղումով։

«Կազմակերպել հիվանդներին պլանային բժշկական օգնության տրամադրումը ամբողջությամբ և ժամանակին, այդ թվում՝ ապահովելով ստացիոնար պայմաններում բուժօգնություն իրականացնող և նախկինում նոր կորոնավիրուսային վարակով հիվանդին բուժօգնություն ցուցաբերելու վերափոխված բժշկական կազմակերպությունների գործունեության վերսկսումն»,- ասվում է. հրամանի հավելվածում։

Հետագայում նախատեսվում է հիվանդներին տեղափոխել վերապրոֆիլավորված կորոնավիրուսային հիվանդանոցներից բժշկական կազմակերպություններ, որոնք բժշկական օգնություն են ցուցաբերում վարակիչ հիվանդություններով հիվանդներին։ Կորոնավիրուսով հիվանդները բուժվելու են ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդների համար նախատեսված բուժհիմնարկներում՝ պահպանելով սանիտարահամաճարակային բոլոր պահանջները։

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի կողմից ստորագրված հրամանը ուժի մեջ է մտել հուլիսի 6-ից։