Բավ է պառակտվել
31-01-2020 16:00

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված առաջին երկու հիվանդը

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված երկու մարդ, երկուսն էլ՝ Չինաստանի քաղաքացի։ Այս մասին տեղեկացրել է փոխվարչապետ, Ռուսաստանում նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածումը կանխարգելող շտաբի նախագահ Տատյանա Գոլիկովան։

“Ռոսպոտրեբնադզորը Ռուսաստանի տարածքում հայտնաբերել է կորոնավիրուսի նոր ինֆեկցիայով վարակված երկու մարդու` Զաբայկալյեի երկրամասում և Տյումենի մարզում։ Նրանք գտնվում են խիստ հսկողության տակ, մեկուսացված են, ստանում են անհրաժեշտ օգնություն։ Երկուսն էլ Չինաստանի քաղաքացի են”, – ասել է նա։

2019 թ դեկտեմբերի 31-ին Չինաստանը տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) ավելի քան 11 մլ․ բնակիչ ունեցող առևտրատնտեսական խոշոր կենտրոն հանդիսացող Ուհան քաղաքում ի հայտ եկած անհայտ տիպի թոքաբորբի մասին։ Հունվարի 7-ին հնարավոր է դարձել որոշել հիվանդության հարուցիչը՝ 2019-nCoV վիրուսը: Բացի Չինաստանից, հիվանդությունը հայտնաբերվել է ևս 21 երկրում, այդ թվում ՝ Ռուսաստանի Դաշնությունում: ԱՀԿ-ն Չինաստանում բռնկումը ճանաչել է որպես միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ: Մինչ օրս Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 9,8 հազարը, մահացել է ավելի քան 200 մարդ: